ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել, որը պահանջում է կառավարությանը գաղտնազերծել ՉԹՕ-ի վերաբերյալ գրառումները

ԱՄՆ Կոնգրեսը  օրենք է ընդունել, որը պահանջում է ԱՄՆ կառավարությունից հրապարակել ՉԹՕ-ների հետ կապված գրառումները, գրում է Space.com-ը։

Համաձայն 2024 ֆինանսական տարվա Պաշտպանության ազգային թույլտվության մասին օրենքի  նոր դրույթների, օրենք, որը ֆինանսավորում է ԱՄՆ ԶՈՒ-ն, և դրա հետ կապված գործունեությունը, ԱՄՆ ազգային արխիվը պետք է հրապարակման համար հավաքի բոլոր փաստաթղթերը, որոնք «վերաբերում են չբացահայտված անոմալ երևույթներին, անհայտ ծագման տեխնոլոգիաներին և ոչ  մարդկային բանականությանը»։

Արձանագրությունները պետք է հրապարակվեն   դրանց ստեղծվելուց 25 տարի անց, եթե միայն  ԱՄՆ նախագահը չի հրահանգել, որ դրանք մնան գաղտնի, իսկ ավելի նոր գրառումները կարող են ավելի շուտ հրապարակվել, եթե դրանք ստեղծող գործակալությունը դա թույլ տա:

Այս արձանագրությունները կարգավորող ձևակերպումը հայտնի է որպես Անորոշ անոմալ երևույթների մասին տեղեկությունների բացահայտման օրենք կամ Շումեր-Ռաունդսի ուղղում: