Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ագրեսիայի հետևանքով արդեն մահացել է 18 884 մարդ

Պաղեստինցիների դեմ Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում Իսրայելի ավերիչ ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 18 884-ի, ավելի քան 55 000-ը վիրավորվել են, հայտնում է առողջապահության նախարարությունը, փոխանցում է WAFA-ն։

Գազայի հատվածում փաստագրված զոհերի թիվը հասել է 18600-ի, իսկ Հորդանան գետի Արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 286-ի: Բացի այդ, Գազայի հատվածում վիրավորվել է 51,000 պաղեստինցի, իսկ Հորդանան գետի արևմտյան ափում ևս մոտ 3,430 մարդ, ըստ նախարարության:

Նախարարությունը պարզաբանել է, որ Գազայում առողջապահական ոլորտը լուրջ ճգնաժամ է ապրում, քանի որ տասնյակ բժշկական կենտրոններ դադարեցրել են իրենց գործունեությունը շարունակական ռմբակոծությունների և վառելիքի պակասի պատճառով։

Գազայի հատվածում ավերվել է տների ավելի քան 60%-ը, այդ թվում՝ ավելի քան 56,000 բնակարան ամբողջությամբ ավերված, 224,000 բնակարան՝ մասամբ ավերված։