Էրդողանը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի հարձակումները Գազայի վրա, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, F16-ի մատակարարումների հարցը և երկկողմ հարաբերությունները։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը Բայդենին ասել է, որ Գազայում մարդկային ողբերգությունը պետք է դադարեցվի, Իսրայելին անվերապահ աջակցության՝ ԱՄՆ-ի հրաժարումը կարող է հանգեցնել արագ հրադադարի։

Բայդենի հետ զրույցում Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում մշտական ​​հրադադարի ապահովումը Միացյալ Նահանգների պատմական պարտականությունն է։ Էրդողանը Բայդենի հետ զրույցում ընդգծել է, որ իսրայելական հարձակումների խորացումն ու շարունակությունը կարող է տարածաշրջանային և գլոբալ բացասական հետևանքներ ունենալ։