Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնելն անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին․ Պուտին

Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամենամյա մեծ ասուլիսին։

«Հայաստանում բարդ ներքաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունն ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում։ Ի վերջո, կարծում եմ դա պետության որոշելիքն է։ Որքանով մենք գիտենք, Հայաստանի վարչապետի չմասնակցելը կապված է հայաստանյան որոշակի գործընթացների հետ և կապված չէ այս ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու ցանկության կամ դրա բացակայության հետ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- նշել է Պուտինը։