Առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ Բաքվում է, որից 14-ը քաղաքացիական անձինք են. Արտակ Բեգլարյան

Ամեն դեպքում, լավ է, որ Բաքվի գերությունից 32 հայ վերադարձավ հայրենիք, բայց այնուամենայնիվ, առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ այնտեղ է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, որոնք գերեվարվել են ինչպես 2020-ին, այնպես էլ 2023-ին։ Կարծում եմ՝ 20-ն Արցախից են։ Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն միջազգային ճնշման ներքո»,-գրել է նա։