Բաքուն մերժում է սահմանից զորքերը դուրս բերելու Երևանի առաջարկը

Կարճ պատասխանեմ՝ համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կարծիքի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ երեկ հնչեցրած կարծիքը։

«Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, սա բավականին բարդ խնդիր է։ Եթե ​​զորքերը դուրս բերվեն առանց լիակատար համաձայնության գալու, ո՞վ կարող է երաշխավորելու, որ կողմերից մեկը կրկին չի զբաղեցնի այդ դիրքերը։

Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ Ադրբեջանի սահմանը կարող են պաշտպանել միայն ադրբեջանցի զինվորները, դա չի կարելի վստահել երրորդ կողմին։ Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանին ուշադրություն դարձնել մեր կառուցողական առաջարկներին։ Այս դեպքում հարցերը կարող են դրական զարգանալ»,-ասել է Բայրամովը։