Երթևեկության փոփոխություն՝ Գայի պողոտա-Հովհաննիսյան և Գայի պողոտա-Քոչարյան փողոցների խաչմերուկներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկներում:

Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»:

Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»:

Միաժամանակ, Գայի պողոտայի ամբողջ երկայնքով ճանապարհային նշաններն ու գծանշումները կհամապատասխանեցվեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտու կահավորանքին: