Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին․ օրակարգում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար ղեկավար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է TRT haber-ը։

Հանդիպման վերաբերյալ թուրքական իշխանական լրատվամիջոցը մանրամասներ չի հաղորդում։

Նշվել է, որ Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքական աղբյուրը նշել է, որ Ադրբեջանում գտնվող Ֆիդանի օրակարգում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը, 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն կետերը, որոնց շուրջ կողմերը բանակցում են։