ՀՀ կառավարությունը 65 մլն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036-ը երկարաձգելու համար

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց, որը հնարավորություն կտա պայմանագիր կնքել «Ռուսատոմ Սերվիս» ընկերության հետ և սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելուն ուղղված աշխատանքների կատարումը:

Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։

Որոշման նախագծում նաև նշվում է, որ պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն ԱՄՆ դոլարը։