Ձերբակալվել են ոստիկանության Գորիսի բաժնի պետը և Կապանի բաժնի պետի տեղակալը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում:

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:

Թե ինչի համար են նրանք ձերբակալվել ու տեղափոխվել Երևան, նախաքննության շահերից ելնելով մանրամասներ չեն հրապարակվում։