Բախվել են ՀՀ ՊՆ զինծառայողի Mercedes-ն ու Երևանի գնդի պարեկի Volkswagen-ը. կա 4 վիրավոր․ shamshyan

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են 20-ամյա Նվեր Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 33-ամյա Արմեն Մ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նվեր Մ.-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Մ.-ն և Volkswagen-ի վարորդ Արմեն Մ.-ն ու վերջինիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գրիգոր Ա.-ն և 24-ամյա Հրայր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։