Արամ Ա կաթողիկոսը Լիբանանում ՀՀ դեսպանի հետ քննարկել է Արցախի բռնագրավումից հետո ստեղծված կացությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընդունել է  Լիբանանում ՀՀ դեսպանին: Հայտնում են Կիլիկայի կաթողիկոսարանից:

Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է  այցելել Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբեկյանը։

Հանդիպմանը քննարկվել է Արցախի բռնագրավումից հետո ստեղծված կացությունը, Հայաստանի ներքին իրավիճակը եւ ընդհանրապես Հայստան- Սփյուռք հարաբերություններին առնչվող խնդիրները եւ մտահոգությունները: