Ուկրաինան զենքի «սև շուկա» է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննադատել է Ուկրաինային՝ պնդելով, որ այն զենքի պոտենցիալ «սև շուկա» է։

Իրանցի դիվանագետը Դոհայի ֆորումում խոսել է Իրանի քաղաքականության մասին։ Նա խոստովանել է, որ Իրանը «նախկինում ամեն տեսակ աջակցություն էր ցուցաբերում «Հըզբոլլահ»-ին, ՀԱՄԱՍ-ին և Իսլամական ջիհադին։ Այնուհետ նա հավելել է, որ այս ահաբեկչական խմբավորումները զենք ձեռք են բերել «սև շուկաներից մեկից՝ Ուկրաինայից»։ «Շատ հեշտությամբ, առանց մեծ ջանքերի, նրանք Ուկրաինայում կարող են ստանալ այն, ինչ անհրաժեշտ է»,- պնդել է դիվանագետը։