27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած անձանց մասին կարգավորումն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ  քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Այսպիսով, 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած անձանց

հնարավորություն է տրվում անցնել պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկով`

  1. երկու տարի ուղղակի ծառայելով,
  2. մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
  3. վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
  4. մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
  5. չծառայել ու վճարել 15 մլն դրամ։