Բայդենին իմպիչմենտ է սպառնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել նախագահ Ջո Բայդենի իմպիչմենտի հետաքննությունը պաշտոնականացնելու օգտին: Քվեարկությունը կարող է տեղի ունենալ հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Սպասվում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի իմպիչմենտի պաշտոնական հետաքննության շուրջ»,- ասվում է հրապարակման մեջ:

Ներկայացուցիչների պալատի հանրապետականները մեղադրում են դեմոկրատ նախագահին և նրա ընտանիքին քաղաքական որոշումներից անօրինական շահույթ ստանալու համար. խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Բայդենը փոխնախագահ էր Բարաք Օբամայի 2009-2017թթ. նախագահության տարիներին: