Հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացնող պայմանագրից ու կնքել ՌԴ-ի և Իրանի հետ ռազմական դաշինք․ Էդուարդ Շարմազանով

Չկա խաղաղության պայմանագիր։

Կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և նշել․

«Կա հայի հիշողությունն ու ազգային արժանապատվությունն ուրանալու պայմանագիր։

Ինչու՞ օրինակ Հունաստանը Կիպրոսին սատարում է, իսկ Նիկոլն Արցախը փուռը տվեց։

Որովհետեւ նիկոլիզմը չունի կարմիր գծեր ու իզմեր, բացի աթոռիզմից։

Նիկոլը, խաղաղություն ասելով, 5 տարում 3 պատերազմ է բերել։

Նա ու՞ր, խաղաղությունն՝ ո՞ւր։

Նիկոլիզմն ու աղետը հոմանիշներ են։

Ի՞նչ եմ առաջարկում։

Չսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որեւէ մակարդակում։

Հեռացնել նիկոլիզմը, հրաժարվել Ադրբեջանի հետ նվաստացման պայմանագիր կնքելուց ու կնքել ՌԴ-ի և Իրանի հետ ռազմական դաշինք։

Սա է այլընտրանքը։

Հակառակ դեպքում՝ «բիզիմդիր» ենք լինելու ազգովին»։