Արևմուտքը քննարկում է Զելենսկուն փոխարինելու հնարավորությունը. ՌԴ ԱՀԾ

Բրյուսելը որպես Վլադիմիր Զելենսկու հնարավոր փոխարինողներ դիտարկում է Վալերի Զալուժնիին, Կիրիլ Բուդանովին, Անդրեյ Երմակին, Ալեքսեյ Արեստովիչին և Վիտալի Կլիչկոյին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյին։

Ծառայության տվյալներով՝ Արևմուտքի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք ավելի հաճախ են քննարկում Զելենսկուն փոխարինելու անհրաժեշտությունը։

«Դիտարկվում են հնարավոր փոխարինողները։ Մասնավորապես, Բրյուսելում այս տարվա նոյեմբերին կայացած  ԵՄ արտգործնախարարների հանդպման շրջանակում նշվել է, որ այդպիսին կարող է դառնալ բարձրաստիճան ուկրաինացի զինվորականներից մեկը, օրինակ՝ գլխավոր հրամանատար Վ. Զալուժնին կամ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կ. Բուդանովը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ա.Երմակը, նախագահի աշխատակազմում նախկին խորհրդական Ա.Արեստովիչը, Կիևի քաղաքապետ Վ. Կլիչկոն»,- նշվել է հաղորդագրությունում։

«Պատճառների շարքում նշվում են նաև Ռուսաստանին հաղթելու Զելենսկու չկայացած խոստումները, Ուկրաինայի նախագահի անվերջ բռիությունն օտարերկրյա գործընկերների հետ շփումներում, ինչպես նաև անսահման կոռուպցիան, որի մասշտաբները ցնցում են անգամ այս գործերում գիտակ արևմտյան քաղաքական գործիչներին։ Բայց գլխավորն այն է, որ Զելենսկին կորցրել է ի շահ Վաշինգտոնի և դաշնակիցների մանևրելու ունակությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում»,- նշվել է հաղորդագրությունում՝ հղում կատարելով ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը։