Բայդենը Զելենսկուն դեկտեմբերի 12-ին հրավիրել է Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման՝ քննարկելու ՌԴ-ի դեմ շարունակվող պայքարը և Կիևին ԱՄՆ-ի շարունակական աջակցության «կենսական նշանակությունը»։

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Բայդենն ու Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի «հրատապ կարիքները»։

«Քանի որ Ռուսաստանը մեծացնում է հրթիռային և անօդաչու սարքերով հարվածները Ուկրաինային, առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հրատապ կարիքները և ԱՄՆ-ի կողմից շարունակական աջակցության կենսական նշանակությունը այս կրիտիկական պահին», – ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի հայտարարության մեջ:

Ուկրաինայի նախագահի գրասենյակը Telegram-ում հայտնել է, որ Ուկրաինայի առաջնորդը Վաշինգտոն կժամանի երկուշաբթի։