ԱՄՆ-ը դեմ է Գազայի հատվածի ներսում բուֆերային գոտու ստեղծմանը
ԱՄՆ-ը դեմ կլինի Գազայի հատվածի ներսում բուֆերային գոտու ստեղծմանը, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, հայտնում է BBC-ն։
Վաշինգտոնն ասել է, որ պատերազմից հետո Գազայում իրավիճակի կարգավորման ԱՄՆ-ի մոտեցումը առաջնորդող հինգ սկզբունքները ներառում են ոչ մի հատվածի տարածքի կրճատում, ինչպես նաև ոչ մի հարկադիր տեղահանում, ոչ մի վերաբնակեցում, ոչ մի պաշարում կամ շրջափակում և ոչ էլ Գազայի օգտագործումը որպես ահաբեկչության հարթակ:
«Եթե որևէ առաջարկվող բուֆերային գոտի լիներ Գազայի հատվածում, դա կլիներ այս սկզբունքի խախտում, և մենք դեմ ենք դրան։ Եթե դա վերաբերում է Իսրայելի տարածքում ինչ-որ բանի, ես դրա մասին չեմ խոսի, այդ որոշումը պետք է կայացնեն իսրայելցիները»,- ասել է Միլլերը։
Իսրայելը մի քանի արաբական երկրների և Թուրքիային անցյալ շաբաթ ասել է, որ պլանավորում է բուֆերային գոտի ստեղծել Գազայի հատվածի հետ սահմանի պաղեստինյան կողմում՝ ապագա հարձակումները կանխելու համար, հաղորդում է Reuters-ը: