Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 36

Սկիզբը` այստեղ

Այս ինչե՞ր է իրենց թույլ տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Սպիտակ տունը… Մի կողմից հասկանալի է Բայդենի հայտարարությունները, եթե նկատի ունենանք, որ խոսքն աշխարհի գործող ու հայտնի ճիվաղների առաջին հնգյակում գտնվողի մասին է: Բայց մյուս կողմից հարց է առաջանում՝ Բայդենը և Սպիտակ տան իր վեցանոցներն ընդհանրաապես պատկերացնո՞ւմ են իրենց բարբաջանքի իրականություն դառնալու հետևանքները… Միգուցե այո, քանի որ Սատանայի այս ծառաների համար կարող է զսպիչ նշանակություն չունենալ նույնիսկ իրենց ընտանիքի սատկելը միջուկայինի բոցերում:

«Ռուսաստանը սպառնալիք չէ Եվրոպայի համար, Եվրոպան է սպառնալիք Ռուսաստանի համար»,- նոյեմբերի 23-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չեխիայի նախագահ Պյոտր Պավելի հայտարարությունը, թե Ռուսաստանը Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքն է։

Թեև Ռուսաստանը կամ Կրեմլը, իրոք, սպառնալիք չէ ԱՄՆ- ի և Եվրոպայի համար, այսինքն՝ նրանց վրա հարձակվելու անհրաժեշտություն ու մտադրություն չունի, միաժամանակ լիովին գիտակցում է ՆԱՏՕ- ի անդամ ցանկացած պետության վրա հարձակվելու հետևանքը (մոլորակը մոխրացնող միջուկային աղետ), Բայդենն ազգային անվտանգության ոլորտում լրացուցիչ ֆինանսավորման մասին Կոնգրեսին ուղղված իր խնդրանքի վերաբերյալ ուղերձում (ելույթը հեռարձակվել Է Սպիտակ տան յութուբյան ալիքում), մեղմ ասած, զրպարտչորեն հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինան գրավելուց հետո կարող է հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա:

«Եթե Պուտինը վերցնի Ուկրաինան, նա այնտեղ կանգ չի առնի,- ասել է Բայդենը։- Կարևոր է երկարաժամկետ նայել: Պուտինը կհարձակվի ՆԱՏՕ- ի դաշնակիցների վրա: Եթե նա շարունակի առաջ շարժվել, նա կհարձակվի ՆԱՏՕ- ի դաշնակիցների վրա»:

ԱՄՆ նախագահը Կոնգրեսին խնդրում է հաստատել Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը (ավելի քան 61 մլրդ դոլար) մինչև Սուրբ Ծննդյան արձակուրդը: Նա ասել է, որ այս հարցը «չի կարող սպասել» և հավելել.

«Կոնգրեսում հանրապետականները պատրաստ են Պուտինին մեծագույն նվեր մատուցել, որի վրա նա կարող է հույս ունենալ ու հրաժարվել մեր գլոբալ առաջնորդությունից» (այլ կերպ ասած՝ միաբևեռ աշխարհակարգի Սպիտակ տան պարտադրանքն ընդունելուց, Բայդենի և ԱՄՆ- ի առջև կզելուց…):

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ երեկ հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կմասնակցեն ռուսական ուժերի դեմ մարտերին, եթե նրանք հարձակվեն ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա Ուկրաինայում հնարավոր հաղթանակից հետո:

Լրագրողը նրան խնդրել է պարզաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը դրանից առաջ հայտարարել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայում հնարավոր հաղթանակից հետո կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի ինչ-որ երկիր, իսկ դա ԱՄՆ-ին կներգրավի հակամարտության մեջ: Քիրբիին, մասնավորապես, հարցրել են, թե ինչպիսի՞ն է իրադարձությունների նման զարգացման հավանականությունը, եթե Կոնգրեսը հավանություն չտա Կիևին լրացուցիչ օգնության հատկացմանը:

Ինչպես ընդգծել է Քիրբին, ԱՄՆ-ում, այդ թվում՝ ամերիկացի օրենսդիրները, «պետք է անկեղծ մտավախություններ ունենան», թե ինչ տեղի կունենա, «եթե թույլ տան Պուտինին ազատ գործել, եթե թույլ տան նրան ստանալ Ուկրաինան»:

«Եթե Պուտինը ստանա ամբողջ Ուկրաինան, ապա հետո ի՞նչ… Ո՞ւր է նա շարժվելու հետագայում: Քանի որ դրանից հետո նրա առջև ՆԱՏՕ- ի Արևելյան թևն է»,- հավելել է Քիրբին։

Դժվար է չնկատել, որ շարունակաբար ու հենց այդ պահին էլ կեղծիք տարածող սրիկան է խոսել անկեղծությունից: Բայդենի մանկլավիկը Պուտինին Եվրոպայում տարածքային հավակնություններ և այլ պետություններ նվաճելու մտադրություն ունեցող մի նոր Հիտլեր ներկայացնելու անհաջող փորձ է արել՝ այսպիսով խեղաթյուրելով հատուկ ռազմական գործուղության էությունը և նպատակները, որոնցից գլխավորները, ինչպես բազմիցս հայտարարվել է, Դոնբասի բնակչությանը Զելենսկու վարչակարգի կոտորածից փրկելը և Ուկրաինայի կողմից Ռուսաստանի անվտանգության նկատմամբ ակնհայտ և անառարկելի սպառնալիքների չեզոքացումն է:

«Ամերիկյան ցամաքային ուժերին հարկադրված կլինեն ամբողությամբ մասնակցել, եթե պարոն Պուտինը ռազմավարական հաղթանակ տանի Ուկրաինայում, իսկ հետո, հնարավոր է, գործի ՆԱՏՕ- ի մեր դաշնակիցներից մեկի դեմ»,- եզրափակել Է Քիրբին:

Ինչպես այսօր տեղեկացրեց «Ведомости»– ին , ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի դեպքում ՌԴ-ի և ԱՄՆ-ի զորքերի ուղղակի բախման հնարավորության մասին ԱՄՆ իշխանությունների հայտարարությունը սադրիչ է և անընդունելի հռետորաբանություն պատասխանատու միջուկային տերության համար:

Դեսպանի ասածից կարող ենք եզրակացնել, որ Միացյալ Նահանգները պատասխանատու միջուկային տերություն չէ, համենայն դեպս, այդպիսին է դարձել Բայդենի վարչակարգի օրոք, որը որքան շուտ հեռանա իշխանության ղեկից կամ չքվի գրողի ծոցը, այնքան մոլորակին սպառնացող վտանգը կնվազի:

Անտոնովի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները հատուկ «սարսափ պատմություններ» են հորինում Ռուսաստանի մասին, որպեսզի արդարացնեն ՌԴ-ին «զսպելու» առասպելական ծախսերը։ Ինչպես նշել է դեսպանը, ուկրաինական պատերազմի կրակին «լիազորագրով» յուղ լցնելուփորձ կատարելով, ԱՄՆ- ում վերջնականապես կորցրել են իրականության հետ կապը՝ հեշտությամբ պատճառաբանելով մեր երկրների զինված ուժերի ուղղակի բախման հավանականությամբ: Անտոնովը նաև Վաշինգտոնին և ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրն անվանել է «Ուկրաինայում արյունահեղության շահառուներ»: Դիվանագետը, որպես հաստատում, նշել է Ուկրաինային հատկացված ամերիկյան ռազմական օգնության 52-րդ փաթեթը։

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր Կիևին մոտ 175 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը փոխանցելու մասին: Դրանում, «РИА Новости»– ի տեղեկացմամբ , ներառված են հակաօդային պաշտպանության միջոցներ, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային հրթիռներ, կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանության սարքավորումներ, ինժեներական զինամթերք և այլ միջոցներ, հավելենք՝ նաև AGM-88 HARM հակառադարային հրթիռներ… Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ եթե Կոնգրեսը հավանություն չտա Ուկրաինային աջակցելու համար նոր միջոցների հատկացմանը, ապա 175 մլն դոլարի օգնության փաթեթը կլինի վերջիններից մեկը:

Ուկրաինային օգնությունը շարունակելու հարցն ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության դիրքորոշման պատճառով Բայդենի վարչակազմի կողմից լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու խնդրանքը չի ստացել կոնգրեսականների հավանությունը :

Վաշինգտոնի վարչակազմը հոկտեմբերին Կապիտոլիումի բլուր է ուղարկել 2024թ. ֆինանսական տարում (այն ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ին) լրացուցիչ խոշոր բյուջետային հատկացումների հարցում, առաջին հերթին, Իսրայելին և Ուկրաինային օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին և Ռուսաստանին հակազդելու համար: Ընդհանուր առմամբ, այդ նպատակների համար գործադիր իշխանության ճյուղը՝ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, ցանկանում ստանալ շուրջ 106 մլրդ դոլար։

Սպիտակ տան վարչական և բյուջետային վարչության ղեկավար Շալանդա Յանգն ավելի վաղ նամակ է հղել օրենսդիրներին, որում նախազգուշացրել է, որ օրացուցային տարվա ավարտին ԱՄՆ-ն ամբողջությամբ կսպառի Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար եղած միջոցները, եթե հավանության չարժանանա վարչակազմի կողմից պահանջվող ֆինանսավորման նախագիծը: Լրացուցիչ ֆինանսավորման Բայդենի խնդրանքի բավարարման հետագա ճակատագիրն առայժմ մնում է անորոշ։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան