Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը մեկնել է Բաքու

Բաքվում ընթանում է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 15-րդ նիստը: Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետի հետ։

Հանդիպմանը կողմերը ընդգծել են երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների դրական ազդեցությունը ռազմական համագործակցության վրա։

Նիստը կշարունակվի մինչև դեկտեմբերի 8-ը: