Դեսպան Քվինը հանդիպել է Լոռու մարզպետի հետ՝ ԼՂ-ից տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ՝ Վանաձորում և հարակից համայնքներում ապաստանած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում տրամադրվել է մանկական սնունդ, տակդիրներ, հիգիենայի և այլ պարագաներ։