Երբեք չենք դադարեցրել մեր շփումները Ադրբեջանի հետ, ուղիղ կապի մեջ ենք նաև Հայաստանի հետ․ ԱՄՆ պետդեպ
«Մենք երբեք չենք ասել, որ դադարեցնում ենք շփումները Ադրբեջանի հետ»: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Միլլերի խոսքով՝ դա հակասում է ԱՄՆ շահերին. «Այդ քայլը կհակասի տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերին։
Մեր մտահոգություններն ու դիրքորոշումները հստակեցնելու համար շարունակում ենք ուղիղ կապի մեջ լինել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Շարունակում ենք մեր շփումները Հայաստանի հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար։
Սա մեր դիվանագիտական գործունեության ուշադրության կենտրոնում է»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։