Հայաստանն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. փոխնախարարը մանրամասնում է
Հայաստանն ու Իրանն աշխատում են Արաքս գետի վրայով նոր կամրջի կառուցման նախագծի վրա։ Այժմ մասնագետները տեխնիկատնտեսական ուսումնասիրություն են իրականացնում կամրջի հետագա նախագծման համար։ Տեղեկությունը Spuntik Արմենիայի հետ զրույցում hայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Մենք պետք է ճշտենք կամրջի կառուցման տեխնիկական ցուցանիշները։ Ընդ որում, հաշվի կառնվեն գործող կամրջի պարամետրերը, մասնավորապես՝ դրա թողունակությունը», – ասաց Ղալեչյանը։
Չի բացառվում, որ նոր կամուրջը գործողին զուգահեռ կառուցվի։ Միաժամանակ փոխնախարարը կոչ արեց չշտապել և սպասել տեխնիկատնտեսական ուսումնասիրության ավարտին, որը կօգնի որոշել նոր կառույցի երկարությունը, լայնությունը, թողունակությունը և այլ պարամետրերը:
Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի ամենահարավային հատվածի կառուցմանը՝ Իրանին սահմանակից Ագարակից մինչև Քաջարան քաղաք (32 կմ), Ղալեչյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, աշխատանքների ակտիվ փուլը կսկսվի 2024 թվականի փետրվարից։