Ռուբիկ Մխիթարյանն «իմ աչքերն ու ականջները» չէ․ Կարեն Անդրեասյան

Այն, որ ես Ռուբիկ Մխիթարյանին Վերաքննիչ դատարանի դատավոր եմ նշանակել, որպեսզի վերահսկի դատավորների աշխատանքը և լինի այնտեղ «իմ աչքերն ու ականջները» բամբասանք են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Ես ունեմ երկու աչք և երկու ականջ։ Իմ աչքն ու ականջն իմ վրա է։ Ես որևէ մեկին չեմ նշանակել։ Ես հայտնում եմ, որ դա բամբասանք է։ Երբ եղել է բամբասանք, մենք ասել ենք, որ դա չենք մեկնաբանում»,- նշեց նա։