«3+3» տարածաշրջանային հարթակն արդեն ձևավորվում է․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ռուս-ադրբեջանական բանակցությունները Մոսկվայում՝ մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում»։

Տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «ձևավորվում» և ավելի ու ավելի հեռանկարային է դառնում։ ՏԱՍՍ-ի  հաղորդմամբ, նշել է Սերգեյ Լավրովը բանակցությունների սկզբում։

«Արդեն ձևավորվում է Իլհամ Ալիևի «3+3» նախաձեռնության՝ այսպես կոչված, «3+3» տարածաշրջանային հարթակի ձևավորումը հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների միջև։  Սա նույնպես խոստումնալի ձևաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները և այս ուղղությամբ հետագա քայլերը»,- ասել է Լավրովը Բայրամովին։

Նա նաև հույս է հայտնել, որ ամսվա վերջինՍանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի, «ինչպես և եղել է անցած տարիներին»։