Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում երևանցիներից…

Ծանոթանացա Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծին։

Այսպիսով 2023 թվականի Երևանի բյուջեի ծախսային հատվածը կազմել է 129 մլրդ դրամ, իսկ 2024 թվականիի բյուջեն կանխատեսվում է 96,9 մլրդ ՀՀ դրամ։

Երևան քաղաքի բյուջեն կրճատվել է շուրջ 33 մլրդ դրամով, այսինք մոտ 25%-ով, այն պարագայում, երբ Երևանն ունի այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են.

  • Տրանսպորտի խնդիրը
  • Մետրոյի խնդիրը
  • Աղբահանության չլուծվող խնդիրը
  • Մանկապարտեզների խնդիրը
  • Բնակելի ֆոնդի խնդիրը
  • Ավտոկայանատեղիների խնդիրը
  • Երևանի կանաչ տարածքների ոչնչացման խնդիրը

Հիմա ամենահետաքրքիրը.

Նիկոլ Փաշինյանը որոշել է 33 մլրդ դրամը «կոմպենսացնել» երևանցիներից.

Երևան քաղաքի իշխանական կոալիցիան(ՔՊ և Հանրապետություն) կարմիր գծերի գումարը թանկացնում է ավելի քան 13 անգամ, դրանից ակնկալելով.

Երևան քաղաքում գրանցված մոտ 240 000 ավտոմեքենաներից մոտ 100 000 եթե վճարի այդ գումարը , ապա կստացվի 16 մլրդ ՀՀ դրամ, գումարած պոտենցիալ տուգանքները։

Մնացած գումարը պլանավորում են «կորզել» տեղական տուրքերի բարձրացմամբ (հաջորդիվ կներկայացնեմ)

Հ.Գ. Նիկոլը չի ներում Երևանցիներին ՔՊ պարտությունը…

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից