ԵԱՏՄ-ն և Իրանը մինչև դեկտեմբերի վերջ կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիր

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը մինչև դեկտեմբերի վերջ կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային բլոկից։

2019 թվականի հոկտեմբերից ԵԱՏՄ-ի և Իրանի միջև գործում է արտոնյալ առևտրի ժամանակավոր համաձայնագիր, ըստ որի՝ փոխադարձ առևտրում մաքսատուրքերը կրճատվում կամ վերացվում են ապրանքների սահմանափակ տեսականու համար։

«Մենք տեսնում ենք, որ վերջին երեք տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը կրկնապատկվել է: Մենք տեսնում ենք, որ երկու կողմից էլ բիզնեսը շահագրգռված է համագործակցության պայմանների հետագա բարելավմամբ: Այս խնդրանքին մեր պատասխանն այն է, որ մինչև այս ամսվա վերջը կստորագրվի լիաֆորմատ համաձայնագիր, որը կսահմանի, որ գրեթե ողջ առևտուրը կլինի առանց մաքսատուրքի, ինչպես նաև կկրճատվեն ոչ սակագնային խոչընդոտները»,- ասել է ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնևին։