ԱԺ հանձնաժողովում քննարկվում է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած նախագիծը․ ՈՒՂԻՂ

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը:

Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային Ժողովի դիմաց։

«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։