Ադրբեջանական 3 էսքկլավների տարածքը շուրջ 44 քկմ է, Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Ալեն Սիմոնյանը կեղծում է․ «Հետք»

«Հետքը» ստուգել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից էքսկլավների փոխանակության մասին  հայտարարությունը, թե ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական նախկին էքսկլավների տարածքն ավելի փոքր է, քան Արծվաշենի տարածքը:

Ըստ «Հետքի» չափումների՝ այդ 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենի տարածքը՝ մոտ 38 քկմ:

«Էլ չենք խոսում ռազմավարական դերի տարբերությունների մասին»,-գրում է «Հետքը»-ը։

Ավելի վաղ «Հետքը» ԱԽ քարտուղարի հայտարարություններին էր անդրադարձել՝ նշելով․ «Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն։