Բլինքենը վերստին Մերձավոր Արևելքում է՝ նպատակ ունենալով երկարաձգել Իսրայելի և ՀԱՄԱՍճի միջև հրադադարը

Բլինքենը ժամանել է Իսրայել՝ հույս հայտնելով երկարաձգել հրադադարը, ինչը թույլ կտա շարունակել պատանադների ազատ արձակումն ու Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրումը: Բլինքենը հավաստիացրել է դաշնակիցներին, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունն Ուկրաինայի, գրում է «Ամերիկայի ձայնը»։ https://www.amerikayidzayn.com/a/7379296.html

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի տեսանյութ է հրապարակել, ուր պատկերված է ռուսական կործանիչների ու հրետանու կողմից ուկրաինական դիրքերի ռմբակոծումը։ Ձմռանն ընդառաջ՝ ռուսական ուժերի գրոհներն արևելյան Ուկրաինայում ինտենսիվ են դարձել:

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է կասկածներին՝ արդյո՞ք Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան ու ՆԱՏՕ-ական աջակցությունը շարունակվելու է․ «Բայց այսօր, այստեղ ՆԱՏՕ-ի պատասխանը հստակ է և միանշանակ՝ մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։