Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները

Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Լուրը հայտնում է TRT Haber-ը։

Տեղեկատվության համաձայն, կայուն խաղաղության համաձայնագրով ադրբեջանա-հայկական բանակցությունների ավարտին վերաբերող և Թուրքիայի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերից բացի, հանդիպման ընթացքում նաև գնահատականներ են տրվել այս հարցում արտատարածաշրջանային երկրների միջամտության փորձերին:

«Մենք կաջակցենք մշտական խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կնպաստեն տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հաշտեցմանը և բարգավաճմանը»,-ասված է Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ։