ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները կհանդիպեն

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին, հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախատեսվում է երկու միջոցառում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը և մեկ շաբաթ անց Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։

ԱՊՀ երկրների վարչապետները տարեվերջին կփոխանակվեն ԱՊՀ գործունեության իրենց գնահատականներով, կքննարկեն արդիական հարցեր։