Դրսից բերված մեքենաները «ժամանակավոր ներմուծման» ռեժիմից հանելու դեպքում դրանց տերերը 40-70 % փոխհատուցում կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հաստատեց ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի տվյալներով Հայաստանի ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված թեթև մարդատար ավտոմեքենաների քանակը շուրջ 9000 է, որոնց  համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 44․3 մլրդ․ դրամ, եթե այդ մեքենաները ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։