ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ԱԺ նախագահը խոսել են տարածաշրջանում ընթացիկ զարգացումների մասին

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի ԱԺ նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել են, խոսել տարածաշրջանում ընթացիկ զարգացումների Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու կարևորության մասին։

Գրիգորյանն ու Պապուաշվիլին նաև ուշադրություն են դարձրել «Միջին միջանցքի» աճող նշանակության և տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունների վրա: