ՌԴ ԱԳՆ-ը ուշադրություն է դարձրել Երուսաղեմի «Կովերի պարտեզի» շուրջ վեճին

ՌԴ ԱԳՆ-ը մտահոգվել է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ հաճախակիացած սադրիչ գործողությունների մասին տեղեկություններից։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մասնավորապես, մենք ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային իրավիճակին, որը ստեղծվել է Հին քաղաքում գտնվող այսպես կոչված «Հայկական այգիների» շուրջ։

Դրանք դարձել են դատավարության առարկա Երուսաղեմի Հայկական պատրիարքության և իսրայելցի վերաբնակների կազմակերպություններից մեկի միջև։ Չսպասելով դատավարության արդյունքներին՝ նրա ներկայացուցիչները սկսել են պատրաստվել հյուրանոցային համալիրի կառուցմանը վիճելի տեղամասում, ինչը հանգեցրել է բախումների տեղի հայերի և հուդայական արմատականների միջև։ Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակում այս զգայուն հարցի արդարացի լուծումն ապահովելու համար։

Կարծում ենք, որ երկրի բոլոր դավանական համայնքների իրավունքները պետք է պաշտպանված լինեն հավասար չափով։ Մենք դեմ ենք ցանկացած անօրինական գործողության՝ ուղղված պատմականորեն ձևավորված էթնոդավանաբանական հավասարակշռության փոփոխությանը Երուսաղեմի Հին քաղաքում, ներառյալ այնտեղ դարեր շարունակ ապրող քրիստոնյաներին, նրանց սրբավայրերը և սեփականությունը»,- նշել է նա։