Իրանի դեսպանը Խովաևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը

Մոսկվայում հանդիպել են Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված մեխանիզմների և ընդհանուր նախաձեռնությունների շուրջ։

Նշվում է, որ Ջալալին շեշտել է Իրանի սկզբունքային քաղաքականությունը՝ նպաստելու վստահության ամրապնդմանը և տարածաշրջանային հարաբերությունների բարելավմանը: Նա ընդգծել է «3+3» ձևաչափի, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի համագործակցության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար։