19 պետական կազմակերպություն և բուհ ձեռք կբերեն 60 գիտական սարք. ընդհանուր արժքը՝ 930 մլն դրամ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը։  Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում հայաստանյան 19 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 60 սարք/սարքավորում՝ ընդհանուր 930 միլիոն դրամ արժողությամբ։

Ի գիտություն շահառու կազմակերպությունների՝ անհրաժեշտ է մինչև ս․թ․ նոյեմբերի 30-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ կնքել Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագիրը: