Սամվել Բաբայանը նոյեմբերի 29-ին հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։ Այս մասին հայտնել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարեցրի մշտական հանձնաժողովից։

Հիշեցնենք, որ որ նոյեմբերի 25-ին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը:

Ավելի վաղ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հարցաքննվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։