Իսրայելը հոկտեմբերի 7-ից ձերբակալել Է 3,2 հազար պաղեստինցիների

Հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի կողմից ձերբակալված պաղեստինցիների թիվը հասել է 3,2 հազարի, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին։

Մասնավորապես, ձերբակալվածների և նախկին բանտարկյալների գործերով Պաղեստինյան հանձնաժողովի զեկույցի տվյալների համաձայն՝  ձերբակալվածների թվում եղել է 41 լրագրող և, ինչպես պնդում են հանձնաժողովում, լրատվամիջոցների 29 աշխատակից դեռ կալանքի տակ է:

Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներում ձերբակալվածներին, ապա նրանց թիվը 7 հազարով գերազանցում է ձերբակալված պաղեստինցիների թվին։

Հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ բանտարկյալների թվում կան ավելի քան 200 երեխա և շուրջ 80 կին, ինչպես նաև հարյուրավոր հիվանդներ և վիրավորներ, որոնք բժշկական օգնության կարիք ունեն: