Հայաստանի պատանի բռնցքամարտիկները այսօր երեք հաղթանակ տարան. աշխարհի առաջնություն
Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր կայացան որակավորման փուլի հերթական մրցամարտերը:
46 կգ քաշային կարգում հանդես եկող Առնո Դարչինյանը մրցեց Վրաստանի ներկայացուցչի հետ: Հայ բռնցքամարտիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և հաղթեց 5:0 հաշվով:
54 կգ քաշային Վահագն Գալստյանը Բելառուսի ներկայացուցչի հետ մարտում մրցակցին զիջեց ընդամենը մեկ միավոր՝ 4:1: Նա նույնպես մտավ հաջորդ փուլ:
60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ խորվաթ բռցքամարտիկի նկատմամբ։
80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը 1:4 հաշվով պարտվեց կորեացի մրցակցին և դուրս մնաց պայքարից: