Հետաքրքիր չէ իր ժողովրդին դավաճանած վարչապետի կարծիքը․ Հարավային Օսիայի նախագահն արձագանքել է Փաշինյանին

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ մեզ կապում են դարավոր բարեկամական հարաբերությունները։ Բայց մեզ հետաքրքիր չէ Հայաստանի վարչապետի կարծիքը, որը Լեռնային Ղարաբաղը թողեց ծանրագույն վիճակում։ Նա դավաճանեց իր իսկ ժողովրդին, որոնք Հայաստանից օգնության էին սպասում։ Փաշինյանն իր մեջ համարձակություն չգտավ ճանաչելու Արցախի անկախությունը։ Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը», – ասվում է հայտարարության մեջ։

Հարավօսական պետության ղեկավարը նշել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից ճանաչված Հարավային Օսիան անկախ պետություն է, և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ:

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախօրեին, մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ լիարժեք պաշտպանում է Վրաստանի ամբողջականությունը՝ Աբխազիայի և Օսեթիայի հետ միասին»։