Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել» ցեղասպանության. հայտարարել է այդ երկրի նախագահը

Թուրքիան իր պատմության ընթացքում «երբեք չի մասնակցել ցեղասպանության»: Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի հանդուրժել ճնշում կամ չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների մասին», – ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա այս մասին ասել է՝ անդրադառնալով Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի թեմային։

Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասապանության հետևանքով զոհվել է 1,5 մլն հայ: Այդ երկրի ցեղասպանական քաղաքականությունը տարածվում էր ոչ միայն  հայերի, այլև մյուս քրիստոնյա ժողովուրդների՝ հույների, ասորիների վրա: