Չզարմացնող պատահականությամբ այսօր Բաքվի բռնապետն էլ է ելույթ ունեցել․ Տաթևիկ Հայրապետյան

«Փաշինյանի ասուլիսի հիմնական միտքը, ինչպես և կանխատեսելի էր, մեկն էր՝ ինքը թեև Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, վտանգել Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող ուղիները, Ալիևի սրտով է գնացել, բայց ոնց որ Ադրբեջանը մեր պետության տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, առաջարկած «Խաղաղության խաչմերուկն» էլ չի ուզում,- գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։ 

-Չզարմացնող պատահականությամբ այսօր Բաքվի բռնապետն էլ է ելույթ ունեցել։
Դե Փաշինյանն ու Ալիևը հաճախ են նույն օրը խոսում։ Սա էլ ասել է, որ Հայաստանը անկախություն չունի, երկիր է, որը մի քանի տերերի է ծառայում ու իր տարածքը դարձնում հակամարտության գոտի։ Դրանով Ալիևն ակնարկում է, որ Հայաստանը անկայուն երկիր է, որից ինքը դեռ ստանալիք ունի»։