ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ներկայացրել է Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների աջակցման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին մամուլի ասուլիսում ներկայացրել է Հայաստան կատարած 10-օրյա պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ նախնական եզրակացությունները։

Հատուկ զեկուցողը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ բաց լինելու և աշխատանքում աջակցության համար։ Նա ասել է, որ եղել է Սյունիքում, Ջերմուկում, Եղեգիսում, հանդիպել փախստականների, զոհվածների հարազատների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, դիվանագետների, ԱԳՆ-ի, Արդարադատության նախարարության, Անվտանգության խորհրդի, ԱԱԾ-ի, Ներքին գործերի նախարարության, ՊՆ-ի ներկայացուցիչների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի, կրթության նախարարության, առողջապահության նախարարության ներկայացուցիչների, օմբուդսմենի, պատգամավորների հետ։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում