Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում է
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից նախապես հայտնել էին, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Այսօր՝ նոյեմբերի 24-ին Սամվել Շահրամանյանը մասնակցում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստին:
Հիշեցենք, որ Սամվել Շահրամանյանը 2018-2020 թթ. (մինչև մայիս ամիսը) եղել է Արցախի ԱԱԾ տնօրեն, 2020-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար: