Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է․

«Առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելեցի Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան -ին:

Նարեկի տեսակցությունները (և առհասարակ կապը արտաքին աշխարհի հետ) արգելված էին: Այդ արգելքը հանված է:

Նարեկը բարևներ էր փոխանցում մեր բոլոր պայքարի ընկերներին: Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել:

Առհասարակ, թվում է, թե մեր քաղբանտարկյալ ընկերներին այցելելիս մենք իրենց պիտի քաջալերենք, բայց ամեն անգամ հակառակն է լինում՝ Մալյանին, Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին այցելելություններից հետո էներգիայով ես լցվում, հասկանում ես, որ մտքով ու ոգով ստրուկները չեն կարող հաղթել ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐԴՈՒՆ»: