Ակնկալում ենք, որ Փաշինյանը կգա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումներին․ ՌԴ նախագահի օգնական

Ակնկալում ենք, որ Փաշինյանը կգա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումներին, հատկապես, որ ԵԱՏՄ նախագահությունը անցնում է Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Նոյեմբերի 21-ին էլ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։