Իրանի նախագահը աշխարհի երկրներին կոչ է արել չկարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ

Աշխարհի ժողովուրդները կորցնում են համբերությունը Իսրայելի կատարած հանցագործությունների մասշտաբների հարցում։ Այսպիսի տեսակետ է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Մենք չպետք է կանանց և երեխաների սպանությունների, որոնք շարունակում են կատարել ամերիկացիներն ու սիոնիստները [Իսրայելը] հանդիսատես մնանք»,- Իրանի նախագահի խոսքերը մեջբերել է Բեյրութում հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքը։ «[Իսրայել] թշնամական կազմավորումը հանցագործություններ է կատարում մարդկության դեմ՝ զզվանք առաջացնելով իր հանդեպ»,- շարունակել է նա՝ աշխարհի երկրներին կոչ անելով «չկարգավորել հարաբերություններն այդ կազմավորման հետ»։

«Մարտական գործողությունների ընդլայնումը կդառնա Գազայի հատվածի դեմ շարունակվող ագրեսիայի բնական հետևանքը։ Աշխարհի ժողովուրդները կորցնում են համբերությունը [Իսրայելի կատարած] հանցագործությունների մասշտաբների հանդեպ»,- նշելէ Ռայիսին։

«Արևմտյան երկրները հայտարարում են մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց այսօր նրանց խոսակցությունները ծիծաղելի են հնչում, քանի որ ամբողջ աշխարհը գիտի, որ նրանք պաշտպանում են սիոնիստական կազմավորմանը»,- ասել է Իրանի նախագահը։