Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Պեսկով

«Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, և ցավում է, որ հայկական կողմը բարձր մակարդակով ներկայացված չի լինի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովին»․ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անշուշտ, կարելի է ափսոսանք հայտնել, որ բարձր մակարդակով չի լինի Հայաստանի մասնակցությունը վաղվա գագաթնաժողովին։ Հուսով ենք, որ մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով։ Բայց, իհարկե, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- նշել է Պեսկովը։